Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 2533 դեպք` 2 օրում

Օգոստոս 03,2020 18:02

Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մարզերն ու մայրաքաղաքը սպասարկող սպայական գումարտակների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 2533 դեպք։

Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 107 ավտոմեքենա։  Հայտնաբերվել է 85 ոչ սթափ վարորդ։

18 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ փոխարինված համարանիշերով։ Հարգելի՛ վարորդներ, խստագույնս պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները. ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31