Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերային ժամերին հրավառություն իրականացրած անձը ենթարկվեց վարչական պատասխանատվության

Օգոստոս 03,2020 18:12
krak

Մայրաքաղաքում շուրջօրյա հասարակական կարգ պահպանություն են իրականացնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ, որոնք օգոստոսի լույս 2-ի գիշերն ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանում։ Ոստիկանության ծառայությունների առաջնային ուշադրության կենտրոնում  էր հանցագործությունների և իրավախախտումների կանխումը։

Ինչպես նախորդ ուժեղացված ծառայության, այնպես էլ այս դեպքում Երևանի բոլոր վարչական շրջաններում պատշաճ պահպանվեց հասարակական կարգը։ Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ որևէ լուրջ միջադեպ տեղի չունեցավ։

Ծառայության ընթացքում հայտնաբերվեց մի երիտասարդ, որը գիշերային ժամերին խախտել էր լռության կանոններն ու հրավառություն էր իրականացրել։

Նա ենթարկվեց վարչական պատասխանատվության։ Հրագործական սարքավորումները ևս հայտնաբերվեցին։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գիշերային ուժեղացված ծառայությունները պարբերական են։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31