Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ-ի լոգոյից Արարատ լեռան պատկերը դուրս էր մնացել թյուրիմացաբար: Այսքանը հիշեցնում եմ, որ այլևս չփորձեն շահարկել վաղուց պարզաբանված և լուծված խնդիրը. Արմեն Մինասյան

Օգոստոս 13,2020 14:55

ՀՖՖ նախկին առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս ինչ-որ անհասկանալի և հասարակությանն անհայտ պատգամավոր, փորձել է շահարկել մի հարց, որը վաղուց և ժամանակին հանրության լայն շրջանակների համար այլևս պարզաբանված է, իսկ թեման՝ սպառված:

Հիշեցնեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոն մրցույթի արդյունքում փոխվել էր և թյուրիմացաբար, առանց որևէ միտումի նրանից դուրս էր մնացել Արարատ լեռան պատկերը: Լոգոյի փոփոխությունը համընկավ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումներից մեկի(ընդգծում եմ՝ միայն մեկի) հետ:

Արձագանքելով հանրության քննադատությանը՝ այդ ժամանակ ֆեդերացիայի ղեկավարությունը արագ վերականգնեց նախկին լոգոն, իսկ ֆեդերացիայի նախագահը պաշտոնապես և հրապարակայնորեն ներողություն խնդրեց այդ թյուրիմացության համար:

Որպես ՀՖՖ նախկին առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն այսքանը հիշեցնում եմ, որպեսզի անհասկանալի ծագում և գործունեություն ծավալող ոմանք այլևս չփորձեն իրենց կեղտոտ քաղաքական խաղերի մեջ ներառել և շահարկել վաղուց պարզաբանված, սպառված և լուծված խնդիրը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31