Լրահոս
Օրվա լրահոսը

Ապացուցվեց, որ ԲՈԿ նախագահն իրեն վերագրել է գործառույթներ, որոնք օրենքով իրեն վերապահված չեն. Դիանա Գալոյան

Օգոստոս 17,2020 16:04

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է հրապարակել. «Ինչպես արդեն հայտնել էի ԲՈԿ նախագահի բացառիկ ապօրինի հրամանների մասով վերադասության կարգով վարչական երկու բողոք էի ներկայացրել ԿԳՄՍՆ։

Տեղեկացնում եմ, որ երկուսն էլ բավարարվել են և ԲՈԿ նախահագի այդ խայտառակ անօրինական հրամաններից մեկը՝ վարույթ հարուցելու հրամանը, ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ գիտական աստիճանից զրկելու հրամանը՝ առոչինչ։

Ապացուցվեց, որ ԲՈԿ նախագահն իրեն վերագրել է գործառույթներ, որոնք օրենքով իրեն վերապահված չեն, ինչպես և ես պնդում էի ի սկզբանե:

Պետք է նշեմ, որ ատենախոսությանս հետ կապված ցանկացած հետագա շահարկման մասով դատական հայց եմ ներկայացնելու։

Արդեն տևական ժամանակ է որոշ մարդիկ իրենց անձնական շարժառիթներից և ամբիցիաներից դրդված թիրախավորել են անձս և կանգ չառնելով նույնիսկ պաշտոնեական լիազորությունները անցնելու և ինքնիրավչության քրեորեն պատժելի արարքների առջև՝ ապատեղեկատվության և կեղծիքի տարածման միջոցով արշավ են սկսել իմ և ՀՊՏՀ-ի դեմ, ինչը անպատասխան չեմ թողնելու։

Այսօր դեռ այսքանը, իսկ ֆեյսբուքյան «փոթորիկների» սիրահարները ապօրինությունների համար դեռ պատասխան են տալու դատարանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31