«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի բակից մի երեխայի մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ 5-ամյա երեխան ցած է ընկել իրենց տան 2-րդ հարկի պատուհանից: Ունի գանգաթաղի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են ծանր»:
Կարդացեք նաև


















































 
                         
          
          
          
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                   