Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջ հասույթը՝ Լիբանանի հայ կրթական հաստատություններին. «Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք համերգ է կազմակերպում

Օգոստոս 27,2020 17:08

«Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, դեռևս օգոստոսի 6-ին նախաձեռնել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով դրամահավաք-արշավ, որի ողջ հասույթն ուղղվում է պայթյունից տուժած Լիբանանի հայ կրթական հաստատություններին։

Այժմ, Հիմնադրամը Հայաստանի հանրային հեռուստաընկերության  հետ սերտ համագործակցությամբ, կազմակերպում է «Քեզ համար Լիբանան» խորագրով համերգ, որը կարող եք դիտել գալիք շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին ժամը 22:30-ին Հանրայինի եթերով, ինչպես նաև առցանց։ Այն ուղիղ կհեռարձակվի նաև Հիմնադրամի ֆեյսբուքյան էջով:

Համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան հայտնի երգիչներ, կլինեն հատուկ ռեպորտաժներ Բեյրութից, կոչով հանդես կգան ՀՀ նախագահ և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը և այլք։

Այս կարևոր ձեռնարկին կարող եք միանալ www.himnadram.org կայքի առցանց նվիրաբերությունների հարթակում կամ փոխանցումներ իրականացնել ՀՀ կենտրոնական բանկում հատուկ այս նպատակով բացված հաշվեհամարներին՝ այդպիսով ձեր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով Լիբանանի մեր  հայրենակիցներին։

Լիբանանահայությունը մշտապես ամուր կանգնած է եղել Հայաստանի, Արցախի, ինչպես նաև սփյուռքի հայ համայնքներին թիկունքին։ Այժմ մեր հերթն է զորավիգ լինել ծանր դրության մեջ հայտնված մեր քույրներին և եղբայրներին։

Կհանդիպենք օգոստոսի 29-ին, ժամը՝ 22:30 Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31