Քիչ առաջ Երևանի Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակում կրակոցներ են հնչել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բժշկական կենտրոններ են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 4 քաղաքացիներ։
Վիրավորներից երկուսը քրեական հեղինակություն՝ «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Արտյոմ Հարությունով) մորաքրոջ որդիներն են:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, պարկուճներ:


























































