Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրահանձնաժողովը Մեծ Բրիտանիային հիշեցրել է՝ Brexit-ի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել

Սեպտեմբեր 10,2020 23:13

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրն արդեն ուժի մեջ է մտել, և այն չի կարելի միակողմանի կարգով փոփոխել, ուստի այդ կապակցությամբ կոչ է անում փոխել նոր օրինագիծը, որով խախտվում են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին պայմանները։

«ԵՄ կազմից դուրս գալու մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2020թ․ փետրվարի 1-ին։ Այդ պահից ի վեր՝ ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ Եվրամիությունը չեն կարող միակողմանի կերպով փոխել, շտկել, ուղղել, մեկնաբանել, անտեսել կամ մերժել համաձայնագիրը»,- ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ներկայացրել էր օրինագիծ, որը, ԵՄ ներկայացուցիչների կարծիքով, հակասում է ոչ միայն «Բրեքզիթի» մասին համաձայնագրին, այլ որոշ կետերով նաև՝ միջազգային իրավունքին։

Օրինագծի նպատակն է Հյուսիսային Իռլանդիայի համար անխափան հասանելիություն ապահովել երկրի մյուս տարածքում եղած շուկաներին։ Օրինագծով սահմանվում են Մեծ Բրիտանիայի տարբեր հատվածների միջեւ առևտրի կարգավորման կանոններն այն դեպքերի համար, երբ ԵՄ-ն չկարողանա ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել։ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրով նախատեսվում էր Հյուսիսային Իռլանդիային թողնել որպես Մեծ Բրիտանիայի մաքսային գոտի, սակայն 2021թ․ սկսած՝ մայրցամաքային Բրիտանիայից Հյուսիսային Իռլանդիա, իսկ այնտեղից էլ Իռլանդիա կամ ԵՄ երկրներ մուտք գործող ապրանքների նկատմամբ սակագներ են կիրառվելու։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930