ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Մանուկյան ընկերությունը» «Ջազի հայկական ասոցիացիայի» և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում իրականացնում է առցանց ջազ համերգներ:
«Հայը՝ ջազում, ջազը՝ բակում․ 4 օր, 4 համերգ՝ Գյումրու թանգարանների բակերում» խորագրով ծրագիրն իրականացվում է 3-րդ անգամ։ Համավարակով պայմանավորված փառատոնն այս տարի անցկացվում է առցանց՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումների միջոցով՝ համերգները հասանելի դարձնելով ջազասեր ունկնդրին։
Այսօրվա ջազային հանդիպումը Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում է՝ «Վահագն Հայրապետյան տրիոյի» մասնակցությամբ։ 
Համերգներին կարող եք հետևել «Մանուկյան ընկերության» https://www.facebook.com/manukyancompany/ և «Ջազի հայկական ասոցիացիայի» https://www.facebook.com/armjazzassociation/ ֆեյսբուքյան էջերի միջոցով, ժամը 17:00-ից:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն


















































