Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը սպասում է իր նկատմամբ քրեական գործի. «Որ Գագիկ Ծառուկյանն ասում է՝ պետական ապարատը հանել են, մարդը մի բան գիտի»

Սեպտեմբեր 14,2020 11:22

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ պետական ապարատը «խոդի են տվել» իրենց քաղաքական ուժի դեմ: Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է դա դրսեւորվել, պետական ապարատը ո՞նց են հանել իրենց դեմ, ինչպե՞ս են ճնշում: Նա պատասխանեց. «Որ ասում է՝ հանել են, մարդը մի բան գիտի, ուրեմն զգում է իր վրա, իր թիմակիցների վրա»:

Վարդան Ղուկասյանն ասաց, որ զարգացումներ կան բոլորի նկատմամբ, նաեւ՝ իր. «Ճիշտն ասած լսում եմ ուղղակի, տարբեր-տարբեր, հազար ու մի ձեւի խնդիրների հետեւից են ընկել՝ տեղին ու անտեղի»: Մենք ճշտեցինք՝ լսել եք, որ քրեական գործե՞ր են նախապատրաստում ձեր դեմ՝ նա պատասխանեց. «Այդպիսի բաներ հավանական է»: Թե կոնկրետ ինչի՞ հետ կապված գործեր են վեր հանվում՝ իր՝ Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակվա՞, ասֆալտի՞՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Չգիտեմ, հլը տեղյակ չեմ, սպասում ենք: Ասֆալտի գործն այնքան է քննարկվել, այնքան է ստուգվել, որ այստեղ հավանաբար էլ քննիչ չի մնացել, որ այդ ասֆալտը չափած չլինի»:

Հարցրեցինք՝ բայց արե՞լ եք մի բան, որ մտահոգություն ունեք քրեական գործ հարուցելու հետ կապված՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Դուք ավելի շատ եք արել, քան ես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930