Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրելով, որ իր առաքելության վերջին տարիները տարբերվել են մինչ հեղափոխությունն ընկած ժամանակահատվածից, Դեբորա Գրիզերը խոսել է բարեփոխումների գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին

Սեպտեմբեր 17,2020 16:28

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը։

Ողջունելով հյուրերին` նախարար Ա.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վերջին երկու տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Նա նաև հույս է հայտնել, որ դիվանագետը Հայաստանում աշխատած 4 տարիները կհիշի որպես փորձառության լավագույն շրջան։ Բարձր գնահատելով «Ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի իրականացումը` նախարարն ընդգծել է առաջիկայում աշխատանքային խմբի հանդիպման և համատեղ գործողությունների հստակ ժամանակացույցի սահմանման կարևորությունը։

Տիկին Դ. Գրիզերը, արձանագրելով, որ իր առաքելության վերջին երկու տարիներն էականորեն տարբերվել են մինչ 2018 թ. հեղափոխությունն ընկած ժամանակահատվածից, խոսել է նախարարության գործընկերների հետ համատեղ աշխատանքի, հանդիպումների ու բարեփոխումների գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին։ Նա առանձնացրել է հատկապես համընդհանուր ներառական կրթության, ռազմավարական ծրագրերի և մանկավարժահոգեբանական ծառայություններին տրամադրած աջակցությունը` անդրադառնալով նաև ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքները բարելավելու և գույքով ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հայաստանում առաքելությունն ավարտող տիկին Գրիզերը տեսակապի միջոցով նախարարության պատասխանատուներին է ներկայացրել իր գործընկեր Դեյվիդ Հոֆֆմանին, որը առաջիկայում փոխարինելու է իրեն։ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նոր տնօրեն Դեյվիդ Հոֆֆմանը, ողջունելով գործընկերներին, հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման շրջանում ևս կշարունակվի երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպման ավարտին նախարար Հարությունյանը հաջողություններ է մաղթել տիկին Գրիզերին և վստահեցրել, որ նախարարությունում նա ունի բարեկամներ և գործընկերներ, որ սիրով կհյուրընկալեն նրան, երբ կրկին այցելի Հայաստան։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930