Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանողական կուսակցություն. Հայ ժողովրդի ներկա սերնդին բախտ է վիճակվել ոչ միայն Պետականություն ստեղծելու, այլև սեփական արժանավորությունն ապացուցելով՝ այն պահպանելու, զարգացնելու, ինքնիշխանության սահմաններն ընդլայնելու

Սեպտեմբեր 21,2020 11:10

Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է համայն հայությանը՝ մեր երաշխավորված ապագայի հիմնական գրավականի՝ Անկախության տոնի առթիվ:

Հայ ժողովրդի ներկա սերնդին բախտ է վիճակվել ոչ միայն Պետականություն ստեղծելու, այլև սեփական արժանավորությունն ապացուցելով՝ այն պահպանելու, զարգացնելու, ինքնիշխանության սահմաններն ընդլայնելու:

21-րդ դարում բոլոր ազգերի շարքում հայությունը ևս կանգնած է գլոբալ մարտահրավերներում սեփական գույնն ու տեղն ապահովելու փորձության դեմ հանդիման:

Մեր բոլոր հայրենակիցներին մաղթում ենք կորով և անսակարկելի արժեքների ընկալման առողջ գիտակցություն՝ արագ և արմատապես փոփոխվող աշխարհի զարգացման ընթացքի զարկերակը որսալու, արդիականանալու, որևէ էութենական արժեք չզիջելու համար: Լինենք արժանի Աստվածընծա Պետականության որդին և տերը լինելու կարգաբանական բարձրագույն աստիճանին:

 

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930