Լրահոս
Օրվա լրահոսը

BBC-ն զրուցել է սիրիացի վարձկանի հետ, որը խոստովանել է, որ հայտնվել է Ադրբեջանում՝ Թուրքիայի տարածքով

Սեպտեմբեր 30,2020 20:45

BBC-ին հաջողվել է հարցազրույց վերցնել Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկանի հետ։

Նա պատմել է, որ հավաքագրվել է «Սիրիական ազգային բանակ» թուրքամետ կազմակերպության հրամանատարներից մեկի կողմից։ Նրա խոսքով` իրեն առաջարկել են ռազմական օբյեկտների պահպանությամբ զբաղվել, ամսական վճարել երկու հազար դոլար։ Նա Ադրբեջանում հայտնվել է Թուրքիայի տարածքով։

Սիրիացին մասնակցել է Արցախում ռազմական գործողություններին, նա տեսել է սիրիացի 10 զոհերի դիակները և մոտ 70 սիրիացի վիրավորներ, որոնց բժշկական օգնություն չի տրվել։

Սկզբնաղբյուրն արաբերենով՝ այստեղ

Լուսանկարը՝ ekhokavkaza.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930