Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արցախում կրակի տակ հայտնված «Արմենիա» ՀԸ-ի օպերատորի մարմնից բեկորը հեռացվել է, վիճակը լավ է

Հոկտեմբեր 01,2020 14:57

Արցախում մարտական գործողությունները լուսաբանելիս՝ այսօր հակառակորդի արձակած կրակի տակ է ընկել լրագրողների խումբը, այդ թվում՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը:

Հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը բեկորային վիրավորում է ստացել։

«Արմենիա» հեռուստաընկերությունից Aravot.am-ին հայտնեցին, որ Արամ Գրիգորյանի վիճակը լավ է, բեկորը հեռացվել է, գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Արամ Գրիգորյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Արամ Գրիգորյանի ֆեյսբուքի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031