Լրահոս
Օրվա լրահոսը

Մակրոն․ Ալիևին ասել եմ, որ Ադրբեջանի տարածքից հասցված հարվածներն արդարացում չունեն

Հոկտեմբեր 01,2020 21:01

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքից հասցված հարվածներն արդարացում չունեն, և ինքն անձամբ է այդ մասին ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Ֆրանսիան անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի հակամարտությունն արագ կարգավորվի։ Հարվածները, որոնք հասցվել են կիրակի Ադրբեջանի տարածքից արդարացում չունեն։ Այդ մասին ես ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից առաջ։

Նա նաև հավելել  է, որ Պուտինի և Թրամփի հետ ինֆորմացիայի փոխանակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ՝ մենք փորձում ենք իրավիճակը վերադարձնել նորմալ հուն և դադարեցնել կրակն առանց որևէ նախապայմանի»,- ասել է նա։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031