Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա կադրերից․ պատերազմի են դուրս եկել նաև գյումրեցի փոքրիկները. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 01,2020 23:53

Լուսանկարներում Գյումրու Անի թաղամասն է՝ Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց։ Թաղամասի երիտասարդները մի մարդու պես լծվել են  Արցախի համար օգնություն հավաքագրելու գործին։ Նրանք լուսանկարվել, նկարահանվել  չեն ուզում, պատճառաբանում են՝ ցուցադրվելու ժամանակը չէ, սակայն տեսախցիկից դուրս պատմում են, որ օգնության պատրաստակամ մարդկանց հոսքը չի դադարում․ հարակից գյուղերից պարկերով պարենային մթերք են բերում՝ կարտոֆիլ, կաղամբ,  նույնիսկ անվադողերն են մեքենայի վրայից հանում ու բերում, իրենք  էլ հավաքում ու ուղարկում են սահման։

Այստեղ որևէ մեկը պարապ կանգնած չէ․ յուրաքանչյուրը լավ գիտի իր անելիքը․  հայրենասիրության կենդանի դասի ենք ականատես լինում։

Ամենահետաքրքիրը մեծ թվով  դպրոցահասակ տղաների մասնակցությունն է, որոնց թեև ստիպողաբար ուղարկում են դպրոց, սակայն նրանք պահը բաց չեն թողնում եկեղեցու բակում հայտնվելու ու անվադողեր կրելու։

Ի դեպ, Գյումրու այս թաղամասում բարձրախոսով միացած է  նաև ռադիոն, անցորդները կարողանում են լսել պատերազմի մասին ամենաթարմ տեղեկությունները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031