«Սկզբում մտածեցինք, որ ամպրոպ է, բայց հետո ուշքի եկանք, որ գնդակոծում են»,–մեզ հետ զրույցում պատմեց Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ 58-ամյա Արմեն Պողոսյանը։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հակառակորդի հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։

Արմեն Պողոսյանը պատմեց նաեւ, որ զոհված Գեւորգ Վարդանյանը տանը մենակ էր եւ հարազատներն այլ տեղ էին գիշերել։ «Շատ զգույշ ենք լինում, բայց դե սահմանին մեր ջահելներն են կանգնած։ Նրանց վիճակը որ պատկերացնում ենք՝ մենք լավ ենք։ Թու-թու, թող ոչ մեկին էլ բան չի լինի»,–ասաց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև


Արմեն ԴԱՎԹՅԱՆ





















































