Հոկտեմբերի 6-ին Միլանի Քաղաքապետարանի դիմաց՝ Լա Սկալայի հրապարակում, տեղի ունեցավ խաղաղ ցույց՝ նվիրված Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի քննադատմանը։

Ցույցի ընթացքում Իտալիայի Հայերի Միության նախագահ՝ Պայքար Սվազլըեանը խոսեց այն մասին, որ Իտալիայի հայոց միության կողմից Իտալիայի նախագահին, Իտալիայի վարչապետին, ինչպես նաև արտգործնախարարությանը կոչ է արվել ավելի հստակեցնել իրենց գաղափարները Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ցուցաբերած ագրեսիայի վերաբերյալ։
Կարդացեք նաև
ՀԲԸ Միութեան Միլանի մասնաճիւղի Ատենապետուհի Գայանէ Խոդավերդին շեշտեց, որ ցույցի բուն նպատակներից մեկը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։
Իտալիայի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Տիրայր Վարդապետ Հակոբյանը շեշտեց, որ մենք՝ հայերս, համախմբված ամբողջ աշխարհով, Եվրոպայից, որը համարվել է ճշմարտության օրրան, այսօր պահանջում ենք ճանաչել ճշմարտությունը և պատրաստ ենք պայքարելու հանուն մեր հայրենիքի և հանուն ճշմարտության։
Քաղաքական ներկայացուցիչ և լրագրող Ալեսսանդրո Լիտտա Մոդիլիանին, ով հանդիսանում է ՛՛+ Եվրոպա՛՛ կուսակցության անդամ, խոսեց Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին, ինչպես նաև Արցախի ժողովրդի անկախ և ազատ երկրում ապրելու իրավունքի մասին։

Իտալիայի հայ համայնքի հաղորդագրություն


















































