Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալաքսիի» աշխատակիցներն ու ընկերությունները միավորվում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին աջակցելու համար

Հոկտեմբեր 08,2020 17:06

 Փոքր քայլերը մեծ փոփոխություն են բերում… «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երևան Մոլի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Մեգաթոյզի», «Մեգասպորտի», «Տերյան 5»-ի և «Ռումշինի» աշխատակիցներն իրենց աշխատավարձից նվիրատվություն են կատարել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, իսկ «Գալաքսիի» հիմնադիրները հանգանակության գումարը կրկնապատկել են։

Ընկերությունները սոցհարթակների իրենց էջերում նշում են, որ այս օրերին իրենց ամենօրյա աշխատանքով  մասնակցում են բանակի տեխնիկական սպասարկմանը, տրանսպորտային ու պարենային միջոցների տրամադրմանը, արցախցի մեր հայրենակիցների հյուրընկալմանը։ Իսկ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին հանգանակության համար խմբի աշխատակիցները հավաքել են մոտ 20 միլիոն ՀՀ դրամ։ Հիմնադիրները կրկնապատկել են հավաքված գումարը։ Այսպիսով 40 միլիոն ՀՀ դրամը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։

 Հիշեցնենք, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանները, ի հավելումն այլ ծրագրերի, արդեն իսկ 50 միլիոն ՀՀ դրամ են փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այն ստեղծված է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսներին ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու համար։

«Գալաքսի» ընկերությունների խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031