Աշխարհի ամենատարբեր երկրներում շարունակվում են բողոքի ակցիաներն ի աջակցություն Արցախի ու Հայաստանի․ այդպիսով աշխարհասփյուռ հայությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վայրագությունների վրա՝ կոչ անելով գործուն մասնակցություն ունենալ հայերի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիայի դադարեցմանը, ճանաչել Արցախի անկախությունը։
Ստորև ներկայացնում ենք մի քանի պատառիկներ աշխարհի տարբեր քաղաքներում այսօր՝ հոկտեմբերի 18-ին հայերի կողմից իրականացված ակցիաներից։


































































