Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Իդլիբում գրոհայիններին հարվածելու համար

Հոկտեմբեր 28,2020 15:20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ռուսաստանն այս շաբաթ հարված է հասցրել Սիրիայի Իդլիբի նահանգում գտնվող ապստամբներին և Մոսկվային մեղադրել է Մերձավոր Արևելքում խաղաղությունը տապալելու մեջ։

«ՌԴ օդա-տիեզերական ուժերի հարվածը Իդլիբի ուսումնա-մարզական կենտրոնին վկայում է այն մասին, որ Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղություն չի ուզում»,- ասել է Էրդողանը «Անադոլու» գործակալությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հուժկու  հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայիններին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկուշաբթի ռուսական ռազմական ինքնաթիռները ոչնչացրել են Իդլիբի նահանգում գտնվող գրոհայինների ճամբարը։ Լրատվամիջոցի աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանի ՕՏՈւ–ի հասցրած հարվածից զոհվել և վիրավորվել է ավելի քան 100 գրոհային, իսկ նրանց մարզական ճամբարն ամբողջովին ոչնչացվել է։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031