Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Մոսկվան չի բացառել Ղարաբաղում կռվող վարձկանների՝ Ռուսաստան ներթափանցելու վտանգը

Հոկտեմբեր 30,2020 14:32 Share

Ռուսաստանի արտգործնախարարությունը չի բացառել Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցող սիրիացի և լիբիացի վարձկանների՝  Ռուսաստան ներթափանցելու վտանգը։

«Նման վտանգն, իհարկե, անհնար է բացառել», – «ՌԻԱ Նովոստի» -ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չկան: Կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում` հնարավոր ռիսկերը։  Ռուսաստանի իրավապահ մարմիններն ուշադիր հետեւում են իրավիճակին», – ասել է Սիրոմոլոտովը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել