«Ռուսաստանի արձագանքը, ըստ էության, տրամաբանական է եւ արտացոլում է հարաբերությունների խորությունը, որը կա»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակին եւ դրան ուղղված ՌԴ ԱԳՆ արձագանքին՝ ասաց ՀՀ ազգային ժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է ՌԴ նախագահին՝ հաշվի առնելով ՀՀ տարածքի հանդեպ ոտնձգությունները եւ խնդրանքով՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ: ՌԴ ԱԳՆ-ն էլ պատասխանել է՝ Ռուսաստանը Երևանին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք:

Իսկ թե ինչու է ՀՀ-ն օգնության համար դիմել ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ Ռուսաստանին, Արման Աբովյանը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Ռուսաստանի արձագանքը շատ արագ էր, իսկ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունում են կոնսենսուսի հիման վրա եւ բավականին երկար գործընթացներ են անցնում: Կարծում եմ՝ դա է պատճառը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































