Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մի աջակցեք ֆաշիստական ռեժիմին». Հայերը քայլերթ են իրականացնում ԱՄՆ կոնգրեսի մոտ

Հոկտեմբեր 31,2020 23:45

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի  հերթական քայլերթն են կազմակերպել Վաշինգտոնում: Այն մեկնարկել է ԱՄՆ Կոնգրեսի մոտից: Հայ համայնքի ներկայացուցիչները շրջում են Վաշինգտոնի ազգային պուրակում եւ փորձում օտարներին իրազեկել, թե ինչ է տեղի ունենում ավելի քան մեկ ամիս՝ Արցախում, եւ ինչու է Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ սկսել Արցախի դեմ:

Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչները ամերիկացիներին կոչ են անում զանգահարել իրենց սենատորներին եւ պահանջել աջակցել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բոլոր նախագծերին:

«Հայաստանը խաղաղություն է ուզում», «Մի աջակցեք ֆաշիստական ռեժիմին», «Թուրքիան պատերազմ է ուզում», «Թուրքիան աջակցում է ISIS-ին», «Դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ», «Դադարեցրեք 21-րդ դարի ցեղասպանությունը»՝ այս բովանդակությամբ են մեր հայրենակիցների կոչերն ու պաստառները: Վաշինգտոնյան քայլերթի մասնակիցները պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031