Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում սպանված հրաձիգը հարում էր «Իսլամական պետության» գաղափարներին։

Հիշեցնենք, որ նախօրեին անհայտ անձինք կրակ էին արձակել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի միանգամից վեց վայրում։ Զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 15-ը։
Հարձակվողներից մեկին հաջողվել է չեզոքացնել, մյուսները դիմել են փախուստի։ Ընթանում են որոնողական աշխատանքներ։Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակվողները յոթն են եղել։
Կարդացեք նաև
Իշխանությունները կատարվածն ահաբեկչություն են որակել և քաղաքացիներին խնդրել են տանը մնալ։ Չեղարկվել են Ազգային ժողովի նիստերն ու դպրոցական պարապմունքները։
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































