Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում պատերազմի սկզբից ի վեր՝ Գեղարքունիքի մարզում խոցված 24-րդ ԱԹՍ-ն էր. դրանց մեջ եղել են ե՛ւ հետախուզական բնույթի, ե՛ւ հարվածային ԱԹՍ-ներ. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 06,2020 08:00

Հայաստանի Գեղարքունիքի մարզում ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից միանգամից 4 ԱԹՍ էր խոցվել՝ մեկը Ակունք գյուղի տարածքում, մեկը՝ Շատջրեք գյուղի, երկուսն էլ՝ Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում:

Արցախում պատերազմի սկզբից ի վեր սա Գեղարքունիքի մարզում խոցված 24-րդ ԱԹՍ-ն էր: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով՝ դրանց մեջ եղել են ե՛ւ հետախուզական բնույթի, ե՛ւ հարվածային ԱԹՍ-ներ:

Թե ինչով է պայմանավորված Գեղարքունքի նկատմամբ թշնամու այդքան մեծ «ուշադրությունն» ու հետաքրքրասիրությունը՝ ՀԺ-ի հետ զրույցում մարզպետը պատասխանում է. «Սահմանամերձ մարզ է եւ նաեւ Արցախ գնացող ճանապարհ ունի, ինչն է էլ, կարծում եմ, ուզում են անընդհատ հսկողության տակ պահել»:

Սանոսյանի խոսքով՝ մարզի բնակիչներն այս ընթացքում հարմարվել են ԱԹՍ-ներ տեսնելուն եւ դրանց ձայնը գլխավերեւում լսելուն: Շատ դեպքերում իրենք են ահազանգում համապատասխան մարմիններին:

«Իհարկե առաջին օրերին որոշակի անհանգստություն, խուճապ կար: Ժամանակի ընթացքում երեւի հարմարվեցին մեր բնակիչները եւ բավական լավ համագործակցում են մեր տարբեր կառույցների հետ: Այսինքն` լինում է, որ մեր ՀՕՊ-ն է դա տեսնում եւ վնասազերծում, լինում է, որ բնակիչներն են տեսնում եւ տեղյակ պահում: Երբ որ նկատում են, ահազանգում են եւ համապատասխան միջոցները ձեռնարկվում են»,- ընդգծեց մարզպետը՝ վստահեցնելով, որ բոլոր այն օրերին, երբ մարզում ԱԹՍ է հայտնաբերվել, այդ օրերին ոստիկանությունում կամ այլ ծառայություններում բնակիչներից եղել է ահազանգ:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30