Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են հակամարտության կողմերը ընկալում նոր համաձայնագրերը, մենք պետք է հարցնենք նրանց. ԱՄՆ պետդեպ

Նոյեմբեր 11,2020 12:50

ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը, սպասում է դրա կատարման մանրամասներին և ուրախ կլինի վերջ տալ բռնություններին, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը և շահագրգռված կլինենք ավելին իմանալ այս նոր համաձայնագրի իրագործման մանրամասների մասին, երբ այն սկսվի իրագործվել։

«Մենք ուրախ կլինենք տեսնել բռնության ավարտը, բայց դեռևս չենք կարող մեկնաբանել հրադադարի կամ դրա հետ կապված հետագա քայլերի կոնկրետ մանրամասները: Ինչպես են հակամարտության կողմերը ընկալում նոր համաձայնագրերը, մենք պետք է հարցնենք նրանց», – ասել է Պետդեպի ներկայացուցիչը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30