Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրեցին ԼՂ-ում հրադադարի ռեժիմի վերահսկման կենտրոնի վերաբերյալ հուշագիրը

Նոյեմբեր 11,2020 23:50

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը ստորագրել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման համատեղ կենտրոնի ստեղծման հուշագիր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել խաղաղ կյանքին վերադարձի համար:

«Ռուս խաղաղապահների ներկայությունը կայունություն կապահովի ճգնաժամային տարածաշրջանում, կդադարեցնի փախստականների հոսքը, կնպաստի իրենց բնակության վայրեր նրանց վերադարձին»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ համատեղ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման որոշումը թույլ կտա «իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման հուսալի վերահսկողություն և կձևավորի ամուր հիմք՝ հնացած այդ հակամարտության կարգավորման համար»:

Համատեղ կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում, տեղեկատվություն կհավաքի կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերաբերյալ, կընդհանրացնի և կստուգի հավաքված տեղեկատվությունը: Կենտրոնը կդառնա պայմանավորվածությունների խախտման հետ կապված ցանկացած բողոքի, հարցերի կամ խնդիրների դիտարկման մարմին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30