Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր զինվորը հաղթել է, ամեն ինչ ավարտված չէ, հերոսների երկիր է մեր ընդհանուր տունը՝ Հայաստան Աշխարհը․ Ամո Շարոյան

Նոյեմբեր 15,2020 17:10

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երբեք թույլ մի տուր․․․
Որ քո մեջ «մեռնի» բարիությունն ու մարդկությունը, հայրենասիրությունն ու պարտքի անկեղծ զգացումը, ճկուն գործելու ունակությունը…

Այս օրերին ցավոտ ապրումները, դժբախտաբար, դեռևս մեզ չեն լքելու։ Որը ստեղված իրավիճակում ինչ-որ տեղ տանելի է, բայց դառն իրականությունը երբեմն դժվար է յուրացվում և ընկալվում։ Չի բացառվում, որ կարող են նույնիսկ Հարավային Կովկասում հետցնցումներ լինեն։

Հավատացեք, անպայման գալու են սթափ դատելու, ճիշտ ընկալելու ժամանակները։ Շատ շատերը նվազագույնը կզղջան համացանցում շրջանառվող լուրերից, կտրուկ որոշումներից։
Մեր զինվորը հաղթել է, ամեն ինչ ավարտված չէ, հերոսների երկիր է մեր ընդհանուր տունը՝ Հայաստան Աշխարհը։ Փառք ու պատիվ մեր նահատակներին, հավերժ հիշատակ, խոնհարումս․․․

Անկախ ամեն ինչից ապրել ենք, ապրում ենք և ապրելու ենք մեր նահատակների պատգամը կյանքում իրագործելու համար։ Մենք պարտավոր ենք հաղթել, ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլ ռազմի դաշտում և ամենուր․․․ Հանուն մեր արժանապատիվ ապագայի և նահատակների հիշատակի, որոնց հիշատակը միշտ կպահենք մեր սրտերում։

Xwade darge shara dada, darge Xera waka. Axria ma xer bgarina…
Աստված ապավեն, Xwade qomak։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30