Երգիչ Դավիթ Աղասին օրեր առաջ թողարկել է իր նոր երգն ու տեսահոլովակը` նվիրված Արցախյան մերօրյա պատերազմի ամենահայտնի նկարի տղային` Ալբերտ Հովհաննիսյանին։


-Երբ պատերազմի նկարներին ու նկարներին էի հետևում, նկատեցի Ալբերտին և չեմ կարող բացատրել, թե ինչ ձևով մտավ սիրտս և ցանկություն առաջացավ, որ երգ նվիրեմ նրան։ Այսպես ասած` միտք կար ու մնում էր միայն գործի անցնել,- ասում է երգիչը։
Կարդացեք նաև
Դավիթը որոշ ժամանակ հետո իմացավ, որ Ալբերտը զոհվել է։ Մեծ ցավ ապրեց, բայց որոշված էր` երգը կլինի, բայց առաջնահերթ երգիչը կապվեց Ալբերտի հորեղբոր` Գառնիկ Հովհաննիսյանի հետ և տեղեկացրեց ցանկության մասին։ Հորեղբայրը ողջունեց գաղափարը։

Մեզ հետ զրույցում երգիչն անպայման ցանկացավ անդրադառնալ հայրենասիրական երգերին։
-Ցանկությունս շատ մեծ է, որ նոր սերունդները շատ լսեն հայրենասիրական երգեր։ Ցանկություն ունեմ Մոնթե Մելքոնյանին նույնպես երգ նվիրել։ Անշուշտ, հայրենասիրական երգերի մեծ տարափ պետք է լինի, որ ուրիշ ազգի երգերը չգան և մեր հայությանն, այսպես ասած, չգրավեն։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ


















































