Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի մասին չենք խոսի, որ Թոխատյանին, Գրիգորյանին եւ ինձ չմեղադրեն աթոռակռվի մեջ. Մհեր Մկրտչյան

Նոյեմբեր 28,2020 16:21

«Հայաստանում չկա իշխանություն, եւ մենք պայմանավորվել ենք այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին։ Ոչ մի քաղաքական գործիչ այսօր այս հարթակ չի բարձրանա։ Պատճառն այն չէ, որ մենք նրանց արհամարհում ենք։ Մենք հասկանում ենք, որ այս ձևաչափով քարոզչական մեքենան և ֆեյքերի բանակը ինձ, Թոխատյանին, Գրիգորյանին մեղադրելու է աթոռակռիվ անելու մեջ»,- այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում հայտարարեց «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր եւ սցենարիստ Մհեր Մկրտչյանը։

Հիշեցնենք, այսօր մտավորականները Շառլ Ազնավուրի հրապարակում ապաքաղաքական հավաք են կազմակերպել` երեք պահանջով` ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիների պատվազրկումը Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին:

«Այսօր այստեղ հավաքվել ենք, որ լսելի դարձնենք այն ծնողների ձայնը, որոնց երեխաները պատերազմի ընթացքում կորել են։ Եվ որ ամենադաժանն է՝ լսելի դարձնել այն ծնողների ձայները, որոնց երեխաները զոհվել են և մինչև օրս չեն ունեցել հնարավորություն վերցնել զոհված երեխաների դիերը։ Մեր կողքին կանգնելով դուք ավելի լսելի եք դարձնում մեր ձայնը», – ասաց Մհեր Մկրտչյանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30