ՌԴ պաշտպանության նախարարության ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի անձնակազմը շարունակում է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող գոտիների ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները: ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկություններով՝ ռուս խաղաղապահներն իրականացրել են Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի երկայնքով էլեկտրահաղորդման գծերի բևեռների շրջակայքի ինժեներական հետախուզություն և ականազերծում:

Նշենք՝ ռուս խաղաղապահների օգնությամբ պատերազմից տուժած տարածքներում շարունակվում են կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնման աշխատանքները: Նախորդ օրվա ընթացքում վերականգնվել են չորս հենակետեր և 1600 մ էլեկտրահաղորդման գծեր, 1 կմ գազատար, 2200 մ կապի գծեր և երկու տրանսֆորմատորային ենթակայան:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































