Գյումրիում Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող Ֆրիդ Սողոյանի քանդակած երկրաշարժի զոհերի հուշակոթողի մոտ տարբեր պետական կառույցների՝ Ազգային Ժողովի, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, ռուսական ռազմաբազայի, ՀԷՑ-ի, ԲՀԿ կուսակցության ծաղկեպսակների կողքին տեղադրվել էր նաև ծաղկեպսակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից։ Ի դեպ, այն անփոփոխ է՝ թե՛ ընտրված գույներով, և թե՛ դիզայնով։
Նկատենք՝ չկա այդպիսի տարի, որ ՀՀ երկրորդ նախագահը չհարգի երկրաշարժի զոհերի հիշատակը։
Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի Ազգային Ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Կարեն Սարուխանյանի ու Քոչարյանի կողմնակիցների միջև միջադեպ էր տեղի ունեցել երկրորդ նախագահի ուղարկած ծաղկեպսակի պատճառով․ բանը հասել էր ծեծկռտուքի ու քրեական գործեր հարուցելուն։ Պատճառը եղել էր Կարեն Սարուխանյանի քննադատությունը՝ հասցեագրված ՀՀ երկրորդ նախագահին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: