Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար Ռազմիկ Թեւոնյանը չի հերքում, որ անձամբ է ցույցը ցրել. «Հրապարակ»

Դեկտեմբեր 09,2020 09:51 Share

Արարատի մարզի Սուրենավան համայնքի Երեւան-Երասխ միջպետական մայրուղին բացելու հոգսն իր վրա էր վերցրել «Իմ քայլի» պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի հայրը՝ գործարար Ռազմիկ Թեւոնյանը։ Նա եւ իր հրոսակախումբը, բառի բուն իմաստով, անցել էին ձեռնամարտի, որ բացեն փակված ճանապարհը։

Մեզ ասացին, որ Թեւոնյանի երեկվա ծառայություններն անհատույց չեն մնա․ նա Արարատի մարզպետի թեկնածուն է։ Գարիկ Սարգսյանին Փաշինյանը վաղուց էր ուզում պաշտոնանկ անել։ Երեկ Թեւոնյանն իր նշանակման մասին հարցին չպատասխանեց, բայց չհերքեց, որ անձամբ է ցույցը ցրել։

«Այսինքն՝ ո՞րն ա բռնությունը»,- հարցով պատասխանեց նա, ապա զարմացավ՝ հո չէի՞ թողնելու միջպետական ճանապարհը փակ մնար։

Հարցրինք՝ 2018-ին, երբ իշխանության համար պայքար էր գնում, կարելի էր մայրուղին փակել, հիմա՝ ո՞չ։ «Այսինքն՝ ո՞նց․․․ էս երկրում հլա պատերազմը չի վերջացել, ես բան չանեի, հա՞»։

Երբ խնդրեցինք ասել, թե որտեղ է պատերազմ գնում, ասաց․ «Եկեք չասեմ, հա՞, ինձ թվում է՝ մենք ուրիշ ձեւ ենք մտածում»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել