Լրահոս
Օրվա լրահոսը

Հա­յաս­տա­նի հա­ն­րա­պե­տու­թյու­նը հարևան պե­տու­թյուն­նե­րից և ոչ մե­կի հետ ա­վարտ­ված սահ­մա­նա­զա­տում ու սահ­մա­նագ­ծում չու­նի. Գարիկ Քեռյան. «Իրատես»

Դեկտեմբեր 11,2020 08:00

Քա­ղա­քա­գետ ԳԱ­ՐԻԿ ՔԵ­ՌՅԱՆՆ այն տե­սա­կե­տին է, որ նո­յեմ­բե­րի 10-ից հե­տո Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի 26 տար­վա բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի՝ տա­րի­ներ շա­րու­նակ ա­ռաջ քաշ­ված հիմ­նադ­րույթ­նե­րը հօդս ցն­դե­ցին:

«Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում մեկ­նա­բա­նում է՝ քա­ղա­քա­կան պայ­քա­րի տրա­մա­բա­նու­թյունն այն է, որ թե՛ իշ­խա­նու­թյու­նը, թե՛ ընդ­դի­մու­թյունն ի­րենց նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար ցան­կա­ցած ա­ռիթ կա­րո­ղա­նան օգ­տա­գոր­ծել: Հետևա­բար, հա­վե­լում է, նո­յեմ­բե­րի 10-ից հե­տո ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը կամ ա­ռիթն ընդ­դի­մու­թյունն իշ­խա­նու­թյան հաս­նե­լու հա­մար դժ­վար թե բաց թող­ներ:

-Իշ­խա­նու­թյան դիր­քե­րը բա­վա­կան թու­լա­ցել են, ու դժ­վար է պատ­կե­րաց­նել, որ պարտ­ված երկ­րի քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րող են պահ­պա­նել ցան­կա­լի վար­կա­նի­շը,- ա­սում է քա­ղա­քա­գե­տը։- Ըստ էու­թյան, ընդ­դի­մու­թյան հա­մար այժմ ա­մե­նա­հար­մար պահն է իշ­խա­նու­թյու­նը վերց­նե­լու: Ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի յու­րա­հատ­կու­թյունն այն է, որ ընդ­դի­մու­թյուն-իշ­խա­նու­թյուն պայ­քա­րի ըն­թաց­քում չեն քն­նարկ­վում Հա­յաս­տա­նի զար­գաց­ման, ա­պա­գա­յի, սո­ցիալ-տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի լուծ­ման հար­ցե­րը:

Ա­ռար­կա­յա­կան միակ բա­նա­վե­ճը պա­տե­րազ­մի ար­դյունք­նե­րի շուրջ է ծա­վալ­վում: Ընդ­դի­մու­թյան միակ փաս­տարկն այն է, որ պարտ­ված քա­ղա­քա­կան ու­ժը չի կա­րող իշ­խա­նու­թյան մնալ: Բայց, ըստ իս, պա­տե­րազ­մից հե­տո Հա­յաս­տա­նի հա­մար ա­մե­նա­մեծ խն­դի­րը սահ­մա­նա­զատ­ման հարցն է: Հա­յաս­տա­նի հա­ն­րա­պե­տու­թյու­նը հարևան պե­տու­թյուն­նե­րից և ոչ մե­կի հետ ա­վարտ­ված սահ­մա­նա­զա­տում ու սահ­մա­նագ­ծում չու­նի: Ի­րա­նի ու Թուր­քիա­յի հետ սահ­մա­նագ­ծու­մը դեռևս ԽՍՀՄ տա­րի­նե­րին է ի­րա­կա­նաց­վել, բայց, օ­րի­նակ, Ադր­բե­ջա­նի հետ սահ­մա­նը հս­տա­կեց­ված չէ, այդ գոր­ծըն­թա­ցը կի­սատ-պռատ է ի­րա­կա­նաց­վել նաև Վրաս­տա­նի հետ:

Այս բարդ խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար է, որ ընդ­դի­մու­թյունն ա­սում է, թե Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը բա­վա­րար ռե­սուրս­ներ չու­նի, մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում էլ չու­նի այն ըն­կա­լու­նա­կու­թյու­նը, որ լու­ծի այս հար­ցե­րը: Այս պա­հին իշ­խա­նու­թյան դեմ կոն­սո­լի­դաց­վել է գրե­թե ամ­բողջ քա­ղա­քա­կան դաշ­տը, այ­նինչ իշ­խող թի­մը փաս­տա­ցիո­րեն դաշ­նա­կից, ա­ջակ­ցող կամ սա­տա­րող քա­ղա­քա­կան միա­վոր չու­նի:

Բայց ու­զում եմ նշել նաև, որ այս լար­վա­ծու­թյու­նը դրա­կան չի ըն­դուն­վում հա­սա­րա­կու­թյան կող­մից: Ի­հար­կե, բո­լորս էլ հաս­կա­նում ենք՝ երկ­րի առջև ինչ խն­դիր­ներ են ծա­ռա­ցել, հաս­կա­նում ենք հին ու ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի մեղքն այս ա­մե­նի մեջ, բայց միա­ժա­մա­նակ ստեղծ­վել է այն­պի­սի կա­ցու­թյուն, որ մար­դիկ վշ­տից քա­րա­ցել են: Սրան զու­գա­հեռ՝ կա 17 ու­ժե­րի հետևից գնա­ցող ակ­տիվ զանգ­ված, որն իս­կա­պես մտել է պայ­քա­րի մեջ, ներգ­րավ­վել է փո­ղո­ցա­յին այն­պի­սի գոր­ծըն­թաց­նե­րում, ո­րոնց նպա­տակն է վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նին հաս­նե­լը:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­Ն

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031