Լրահոս
Օրվա լրահոսը

Ջահերով երթ՝ դեպի Եռաբլուր. Հոգհանգստյան կարգով ու աղոթքով հարգանքի տուրք մատուցվեց հերոսների հիշատակին

Դեկտեմբեր 18,2020 20:45 Share

Հայրենիքի փրկության շարժման անդամներն այսօր ջահերով երթ են կազմակերպել՝ Նժդեհի հրապարակից դեպի Եռաբլուր:

Երթն առաջնորդում էին հոգեւորականները:

Եռաբլուրում «Հայր մերն» ասելուց հետո հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ: Արցախյան 44- օրյա պատերազմում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց:

Երթի մասնակիցները մոմերը տեղադրեցին զոհված հերոսների շիրիմների մոտ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել