Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի թիմի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև դրա ազդեցությանը տնտեսության տարբեր ոլորտների ու ճյուղերի, այդ թվում՝ ստարտափ էկոհամակարգի զարգացման հեռանկարների վրա:
Հիմնադրամի ներկայացուցիչները նախագահին տեղեկություններ են ներկայացրել իրենց ծրագրերի ու անելիքների մասին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: