Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» նախկին պատգամավոր Գոռ Գեւորգյանը՝ Եռաբլուրում. «Այստեղ մտածելու տեղ է»

Հունվար 01,2021 20:22

ԱԺ արդեն անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանն այսօր Եռաբլուրում էր: Նա հուզված էր: Նկատվում էր, որ արցունքը խեղդում է: Aravot.am-ը նրան խնդրեց կիսվել զգացումներով ու մտքերով: «Ես այստեղ չեմ ուզում խոսել, այստեղ մտածելու տեղ է»,-պատասխանեց պատգամավորը:

Գոռ Գեւորգյանը նոյեմբերի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո իր ՖԲ էջում կատարել էր հետեւյալ գրառումը. «Այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր Պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջև ստանձնած պարտավորություններիս կատարումը»:

Գոռ Գեւորգյանը նաեւ ստեղծված իրավիճակի հետ կապված սուր ելույթ էր ունեցել ԱԺ ամբիոնից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031