Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսից մահացել է սոցիոլոգ Ահարոն  Ադիբեկյանը

Հունվար 03,2021 09:12

Կորոնավիրուսից մահացել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն  Ադիբեկյանը: Սոցիոլոգը 78 տարեկան էր՝ ծնվել է 1942 թվականի փետրվարի 27-ին:

Ահարոն Ադիբեկյանը 1981-ին կազմակերպել է սոցիոլոգիական հետազոտությունների խումբ, որը առանց իրավաբանական կարգավիճակի, տնտհաշվարկային հիմունքներով հիմնարկ-ձեռնարկությունների համար կատարել է կիրառական ուսումնասիրություններ աշխատանքի կազմակերպման, աշխատակազմի կառավարման, բնակչության տնտեսական-քաղաքական ակտիվության, նոր սերունդների սոցիալականացման, ընտրությունների անցկացման խնդիրների վերաբերյալ։

1988-ից մշակել և կիրառել է տարրական դպրոց և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելու թեստային համակարգեր։ 1988-ից զբաղվում էր մարքետինգային հետազոտություններով։

1991-ին հիմնել էճ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը, որը կատարել է հետազոտություններ Համաշխարհային Բանկի, Զարգացման Ասիական Բանկի, UNDP-ի, INTAS-ի, IFES-ի, IDEA-ի, JICA-ի, CIVICUS-ի. WHO-ի, ՀՀ Կառավարության և առանձին նախարարությունների, տարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների և անհատ թեկնածուների պատվերներով:

1975-ից դասավանդել է 15 բուհերում մոտ 25 առարկա՝ փիլիսոփայություն, գեղագիտություն, բարոյագիտություն, մեթոդաբանություն, կրոնի պատմություն, ընդհանուր և համեմատական մշակութաբանություն, քաղաքագիտություն, կառավարման տեսություն, սոցիոլոգիայի հիմունքներ և տարբեր մասնավոր սոցիոլոգիական տեսություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031