Նրա խոսքով՝ Հայաստանից Ռուսաստան փոխադրվող ապրանքները հիմնականում «պրեմիում» դասի են, որոնք բավականին թանկ են, և տրանսպորտային ծախսերը թանկ չեն․ «Մի կողմից այս երկաթգիծը մեզ պետք չէ, որովհետև մենք այսպես ապրանք չենք ուղարկելու։ Ուղևորահոսքերի համար ուղղակի անհասկանալի է, որովհետև եթե Երևանից փորձեք Բաքվով գնալ Մոսկվա, կտևի 3 օր։ Մենք Վրաստանով գնում էինք, կազմում էր 2 օր-2.5 օր։ Այս սխեմայից շատ հարմար օգտվելու է ինքը՝ Ադրբեջանը։ Էլ չեմ ասում, որ Մեղրիի հատվածի վերահսկողությունը մենք, ըստ էության, նոյեմբերի 9-ի համաձայնագրով թողել ենք Ռուսաստանին։ Այսինքն՝ դուրս է գալիս այս երկաթգիծը մեզ պետք չէ, մենք չենք օգտագործելու դա, բայց դրանով մենք հնարավորություն ենք տալիս Նախիջևանին և Ադրբեջանին միանալ հենց Սյունիքով»։
Խոսրով Հարությունյանը նկատեց, որ նախկինում ապաշրջափակման մասին խոսելիս նկատի էին ունենում նաև երկաթգծի վերականգնումը Հայաստանի և Թուրքիայի միջև՝ Գյումրիից Կարս, սակայն այսօր ծրագրում այդ մասին ոչինչ չկա. «Թուրքիան ընդհանրապես չի ուզում իր բեռնափոխադրումը Հայաստանի վերահսկողության տակ իրականացնել։ Որևէ մեկը կարո՞ղ է ինձ ասել, որ այս ամենը բխում է մեր տնտեսական անվտանգությունից։ Ո՛չ։ Եթե մենք խոսում ենք ապաշրջափակման մասին և ենթադրում ենք, որ դա ապահովելու է կողմերի համար հավասար հնարավորություններ տնտեսական անվտանգության տեսանկյունից, հետևաբար՝ կողմերը պետք է ունենան հավասարակշռված կարողություններ՝ մեկը մեկին հակակշռելու։ Եթե մեր բեռները գնան, անցնելու են մոտավորապես 650 կմ, մի քիչ էլ ավել, իսկ նրանք ընդամենը 47 կմ»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: