Լրագրող եւ գրող Վալերի Մանտոն, որը 2008-2013թթ աշխատել է ֆրանսիական հայտնի «Շառլի Էբդո» շաբաթաթերթում, բնակվում է Մարսելում եւ Ստամբուլում: Ֆրանսիայում բեսթսելեր համարվող «Ակոս» գիրքը, որի հայերեն թարգմանության շնորհանդեսը կայացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը` հեղինակի մասնակցությամբ, նրա երկրորդ վեպն է: Այս գրքում Վալերին վարպետորեն միահյուսել է որոշ ժանրեր` գեղարվեստական ինքնակենսագրությունը, ռեպորտաժը, քաղաքական երգիծանքը եւ սիրավեպը: Հեղինակը Մարսելից Ստամբուլ է մեկնում հանդիպելու նախկին ընկերուհուն, ձախ հայացքների տեր ընկերներին, յոգայի ուսուցչին եւ սկսում աստիճանաբար բացահայտել Ստամբուլն ու նրա բնակիչներին:



Presentation of the novel ‘Agos’ by French writer Valerie Manto took place at the French Embassy in Armenia
«Գրքի հայերեն թարգմանությունը ինձ հնարավորություն է ընձեռում գտնվել Հայաստանում եւ համեստորեն անել այն, ինչ ժամանակին փորձել է անել Հրանտ Դինքը, նաեւ պատմել այն մարդկանց մասին, որոնք շարունակում են իրենց պայքարը այսօրվա Թուրքիայում»,-շեշտեց Վալերի Մանտոն: Ինչ վերաբերում է Դինքին, որ ցանկանում էր «հայկական արյունը մաքրել թուրքական թույնից», նրա երազանքը նույնպես սպանվեց:
Կարդացեք նաև

Presentation of the novel ‘Agos’ by French writer Valerie Manto took place at the French Embassy in Armenia
Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանը նշեց, որ երբ Արտակ Ալեքսանյանն առաջարկել է թարգմանել գիրքը, սկզբում ցանկացել է հրաժարվել, քանի որ այն բարդ էր թվում, բայց մյուս կողմից՝ այնքան օրիգինալ էր, որ չի դիմացել «գայթակղությանը»: Նա հույս հայտնեց, որ Հայաստան այցելությունից հետո Մանտոն մի գիրք էլ Հայաստանի մասին կգրի, կցանկանա անպայման տեսնել Արարատ լեռը: «Դուք ոչ միայն ցանկալի կին եք Թուրքիայում, այլեւ Հայաստանում»,-ասաց Սամվել Գասպարյանը:
Խոսելով գրքի ու թուրքական իրականության մասին` նշեց, որ ուսումնասիրելով Թուրքիայի օրհներգը, կարելի է պատկերացում կազմել այդ երկրի մասին, քանի որ օրհներգում ուշագրավ միտք կա. «Փրկիր ինձ այս անատամ հրեշից, որի անունն է քաղաքակրթություն»:

«Մինչեւ պատերազմը Թուրքիան հայերի համար թշնամի երկիր չէր, պարզապես պրոբլեմատիկ երկիր էր` ցեղասպանի պատմական խարանով, որի հետ երբեւէ հնարավոր էր կարգավորել բարիդրացիական հարաբերություններ, մինչդեռ պատերազմից հետո Թուրքիան հայերի համար դարձել է համար 1 թշնամի, պետություն, որի հետ տնտեսական, քաղաքական, սոցիալական, գիտական, մշակութային եւ որեւէ հարաբերություն հաստատելը առաջիկա տասնամյակներում լինելու է Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին կախված մեծագույն սպառնալիք»,-ասաց Արտակ Ալեքսանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































