Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահին

Հունվար 20,2021 08:30

Վերջին երկու օրերին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն Արցախում հանդիպել է արտգործնախարար Դավիթ Բաբայանի, անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, հասարակական֊քաղաքական տարբեր շրջանների, ինչպես նաև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Առավոտի» տեղեկություններով՝ Իշխան Սաղաթելյանի հետ ցանկացել է հանդիպել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, սակայն Իշխան Սաղաթելյանը մերժել է՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական համախոհի հետ որևէ խոսելիք չունի։

Հիշեցնենք, որ 2020 թ. օգոստոսին Արցախի նախագահը մերժել էր հանդիպել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։ Ըստ նախագահի մամուլի խոսնակի գրառման՝ Արցախի նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ իրենց համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը։

Իշխան Սաղաթելյանն, ըստ ամենայնի, իր վերոհիշյալ քայլով պատասխանել է Արցախի նախագահին։

Լուսանկարները՝ Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ

20.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Միմիակ պատճառը որ Արայիկ Հարությունյանը ուզած է տեսնուիլ Իշխան Սաղաթելյանին հետ այն է որ, ՀՅԴ-ն, իր յարակից, բազմաթիւ եւ այլազան միութիւններով, համաշխարհային կազմակերպութիւն մըն է, որ հիմնական գործունէութիւն եւ հեղինակութիւն ունի՝ Դասական Սփիւռքի տարածքին: Եւ Արցախի ռուսական ռազմաբազայի Ժպտերես Սրճեփը սովորական ակնկալութիւնները ունի, մեծապատիւ Կթան Կով՝ սոյն Սփիւռքից:

    . «Երանի Ստեփանակերտը յանձնէին»՝
    https://haytougchamlian.blog/երանի-ստեփանակերտը-յանձնէին/  

    . «Կեցցէ՛ հակայեղափոխական Սփիւռքը»՝
    https://haytougchamlian.blog/կեցցէ-հակայեղափոխական-սփիւռքը/

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031