Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակը նոր փոխմարզպետ կունենա. հայտնի է նրա անձը

Հունվար 22,2021 21:50

Aravot.am-ի տեղեկություններով, մոտ օրերս Շիրակի մարզում փոխմարզպետ կնշանակվի Նիկոլ Փաշինյանի թիմակից Դավիթ Սեխլեյանը։ Նա Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցում էր «Իմ քայլ»-ը դաշինքի կողմից։

Դավիթ Սեխլեյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, Փանիկ համայնքի բնակիչ է, երկար տարիներ աշխատել է ֆինանսաբանկային ոլորտում, բավական բարձր պաշտոններ զբաղեցրել տարբեր  բանկերում՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ Արթիկում։ Փանիկում հիմնել է ֆերմերային տնտեսություն ու վերջին 5-6 տարիներին զբաղվում է հենց դրանով։

Նրա մոտ ընկերներից մեկն ասաց, որ Դավիթ Սեխլեյանը ոչ միայն անասուններ է պահում, այլ այդ ոլորտում եղած նորարարությունները, տեխնոլոգիաներն է փորձարկում։

«Նա փորձառու է, եթե որևէ տեղից անասուններ է բերում, ապա անպայման ուսումնասիրում է՝ ինչպես կհարմարվեն մեր բնակլիմայական պայմաններին, եկամտաբերության հաշվարկներ է անում, նոր սկսում է ծրագրեր իրականացնել։

ԱԺ ընտրություններին մասնակցելիս իր նախընտրական ծրագրում Շիրակի մարզի գյուղատնտեսության զարգացմանը վերաբերող դրույթ ուներ։ Մանրամասն ծրագիր էր կազմել, թե ինչ ձևով կարելի է մեր մարզում գյուղանտեսությունը զարգացնել։ Այժմ գալով իշխանության՝ հնարավորություն կունենա իր ծրագիրը կյանքի կոչել»,-մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Սեխլեյանի մտերիմ ընկերը։

Նա ունի երեք երեխաներ, մեծացել է մանկավարժի ընտանիքում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Դավիթ Սեխլեյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031