Մեկնարկել են շախմատի տղամարդկանց 81-րդ (չորս գրոսմայստեր) եւ կանանց 76-րդ առաջնությունների առաջին խմբերի մրցաշարերը: Տղամարդկանց պայքարին մասնակցում է 14, կանանց մրցաշարին՝ 10 շախմատիստ:
Այսօր կայացել են առաջին տուրի հանդիպումները: Տղամարդկանց պայքարում հաղթանակով մեկնարկել է հինգ շախմատիստ, կանանց մրցաշարում հաջողության հասել են չորսը: Վաղը կկայանա երկրորդ տուրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   