Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևն արձագանքել է Շուշին առանց կռվի հանձնելու հայտարարություններին

Հունվար 27,2021 15:15

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում իր հատուկ ներկայացուցչի հետ տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել, որի ժամանակ արձագանքել է այն հայտարարություններին, որ Շուշին հանձնվել է առանց կռվի:

«Տեսեք՝ ինչ են ասում Շուշայի ազատագրման մասին Հայաստանի ներկայացուցիչները և արտասահմանում նրանց հովանավորները: Իբր Շուշան առանց կռվի մեզ են հանձնել, մարտեր չեն եղել, հայերը լքել են Շուշան: Դա ստոր սուտ է»,- ասել է Ալիևը՝ պարծենալով, որ ադրբեջանցի զինվորները և սպաները «դրսևորել են հերոսություն, պրոֆեսիոնալիզմ, ֆիզիկական ուժ և բարձր ազգային ոգի»:

Հիշեցնենք, չորեքշաբթի Ալիևը Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչ էր նշանակել Այդին Զօհրաբօղլու Քերիմովին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031