Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ նախագահը՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի և վճիռների չկատարման մասին

Հունվար 28,2021 17:41

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Ռոբերտ Սպանոյի ասուլիսի ընթացքում Ստրասբուրգում դատարանի նախագահը հրաժարվեց հասցեական պատասխանել Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ վճիռները չկատարելու մասին հարցին:

Ռոբերտ Սպանոյին լրագրողները հիշեցրին՝ Ադրբեջանը Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո մի շարք հայ ռազմագերիների պահում է, հրաժարվում է վերադարձնել, նրանց նկատմամբ կիրառում է վատ վերաբերմունք և հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ այս հարցով պետք չէ՞, որ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառի Ադրբեջանի նկատմամբ: Նաև փաստեցին՝ ՄԻԵԴ վճիռների չկատարման պատճառով Ադրբեջանն արժանացել է Նախարարների կոմիտեի պատասխանատվությանը: ՄԻԵԴ նախագահը հրաժարվեց հասցեական պատասխանից: Նա հիշեցրեց՝ պատերազմի օրերին՝ սեպտեմբերի 29-ին, դատարանը միջանկյալ միջոց է կիրառել Ադրբեջանի նկատմամբ, այժմ էլ դատարանի քննության ներքո են մի շարք հայ ռազմագերիների հարցով գործերը:

Ադրբեջանի՝ ՄԻԵԴ վճիռները չկատարելու մասին հարցին ի պատասխան, Ռոբերտ Սպանոն ասաց. «Դատարանի վճիռների չկատարման հարցը Նախարարների կոմիտեի պատասխանատվության տիրույթում է: Որպես Եվրոպական դատարանի նախագահ, իմ գործառույթը չէ հետևել վճիռների կատարման գործընթացին, նորից եմ կրկնում, դա Նախարարների կոմիտեի պատասխանատվության տիրույթում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031