Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Թոխատյան․ «Ռոբերտ Քոչարյանը ունի մեծ փորձ, դրա մեջ կասկած չկա»

Հունվար 28,2021 21:01

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը «Հայահավաքի»-ի մասնակիցների շարքում էր։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներկա իշխանությունը պետք է հրաժարական տա իր ամբողջ կազմով, ինչից հետո կստեղծվի ազգային փրկության կոմիտե, որը կկազմակերպի նոր ընտրություններ․ «Կարևոր է, որ լինի մի կառույց, որին որ կվստահի ժողովուրդը, որը որ չլինի միայն 16, 17, 23, 38 կուսակցություններ, լինի ընդհանուր մի որոշում, որը մոտ լինի յուրաքանչյուրի սրտին։ Այդպես չի լինում, իհարկե՛, ամեն մեկն ունի իր կարծիքը, բայց մեծամասնության համար ընդունելի որևէ կառույց լինի, որը և կկազմակերպի նոր ընտրություններ։ Իշխող իշխանությունը դա չի կարողանում»։

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե արտահերթ ընտրությունների ժամանակ պատրաստվում է թեկնածությունը դնել՝ Հրանտ Թոխատյանը ասաց․ «Ես չեմ զարմանա, որ վաղը երրորդ նախագահն էլ նման հայտարարություն անի, ինչո՞ւ չէ՝ չորրորդ նախագահը նման հայտարարություն անի։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի։ Միասնական թեկնածու մենք այսօր չունենք»։

Հարցին, թե հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբում լինի․ «Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ունի մեծ փորձ, դրա մեջ կասկած չկա, որովհետև ի վերջո եղել է հանրապետության նախագահ։ Ընդ որում, իր ժամանակահատվածում տնտեսական աճ է նկատվել, որից հետո, բնականաբար, ունեցել է մեծ բացթողումներ։ Երևի դրա համար էլ մենք ունենք այն իշխանությունը, ինչ ունենք։ Եվ այդ բացթողումները եղել են և՛ առաջին նախագահի կողմից, և՛ երկրորդ նախագահի կողմից, և՛ երրորդ նախագահի կողմից։ Այսօր քիչ փողոց դուրս գալը կապված է հենց դրա հետ։ Այսինքն՝ 30 տարվա մեջ մենք կորցրեցինք որոշակի հավատ։ Ցավում եմ դրա համար»։

Մեկ այլ հարցի, թե իր վրա ազդեցություն ունենո՞ւմ են այն մեկնաբանությունները, թե ինքն էլ նախկին ռեժիմի հետ կապեր ունի․ «Որևէ մեկը այսօր չի նշել իմ կապը որևէ ռեժիմի հետ՝ կապ չունի՝ նախկին, ներկա կամ նախկինի նախկին։ Իհարկե՛, չեն կաշկանդում։ Ես արդեն 60-անց եմ և արդեն որևէ երիտասարդի կամ երիտասարդուհու կամ ոչ շատ երիտասարդ կնոջ որևէ կարծիք ազդեցություն չի ունենա։ Ես արդեն դժվար իմ հայացքները փոխեմ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031