Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ ասես՝ չեն ասում, որ իբր այդ գումարները գողացել են, իբր բաժանվել են պաշտոնյաներին». Ալեն Սիմոնյանի հարցը՝ կառավարությանը

Փետրվար 10,2021 19:33

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ սփյուռքից ազդակներ է ստանում, որ շատ է քննարկվում հիմնադրամին փոխանցված գումարների ճակատագիրը. «Ինչ ասես՝ չեն ասում, որ իբր այդ գումարները գողացել են, իբր բաժանվել են պաշտոնյաներին: Ես շատ կուզենամ, որ պարզաբանում մտցվի այս հարցի շուրջ, որպեսզի եւս մի շահարկման հետ կապված պարզաբանում լինի»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Իրոք, այս հարցի հաճախ հնչելն էլ է տարօրինակ, որովհետեւ ակնհայտ է, որ եթե խոսում ենք նպատակներից, որի շրջանակում իրականացվել է միջոցների փոխանցումը պետական բյուջե, այստեղ հարցեր չեն կարող լինել, որովհետեւ ակնհայտ է նպատակայնությունը: Ինչ վերաբերում է միջոցների փոխանցմանը եւ դրա նկատմամբ վերահսկողությանը, կարծում եմ, ամենահսկելի եւ վերահսկելի համակարգը միջոցների օգտագործման, ծախսերի իրականացման թե՛ նպատակների, թե՛ չափերի մասով պետբյուջեի ծախսային մասն է: Այդ միջոցների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու ենք օրենքով սահմանված կարգով բյուջեի հաշվետվության շրջանակներում: Ավելի հրապարակային ձեւ միջոցների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու ես չգիտեմ»:

Ալեն Սիմոնյանը ճշտեց՝ կարո՞ղ եք պնդել, որ այդ գումարները ծառայեցվել են իրենց նպատակներին, ոչ թե բյուջեի ծախսային մասով այլ նպատակների, այսինքն, քաղաքացին երբ որ գումար է ուղարկել բանակի համար, դրանք ծառայեցվել են պետությանը՝ այդ ժամանակահատվածի մարտահրավերներին:

Փոխվարչապետը պատասխանեց. «Ես դա հաստատում եմ ու համապատասխան տեղեկատվություն կներկայացվի օրենքով սահմանված կարգով բյուջեի հաշվետվությունում առաջին հերթին ԱԺ-ին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728