Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է․ այս պահին հանդիպում է մարզպետարանի պաշտոնյաների ու ուժայինների ղեկավարների հետ

Փետրվար 17,2021 11:35

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտից Գյումրիում է․ նա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ այս պահին Շիրակի մարզպետարանում հանդիպում է անցկացնում մարզպետարանի ղեկավարության՝ նորանշանակ մարզպետի ու տեղակալների, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարների հետ։

Քիչ հետո վարչապետը կհանդիպի Շիրակի մարզից գերի ընկածների հարազատների հետ։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզից 62 հոգի գերեվարվել էին խաղաղ պայմաններում՝ Խծաբերդի հատվածից, նրանցից ութը վերադարձել են հայրենիք։

Նշենք, որ հանդիպումները փակ են՝ լուսաբանման ոչ ենթակա, ընդհանրապես այս պահին փակ են մարզպետարանի դռները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728