Լրահոս
Խլացված հարցեր
Օրվա լրահոսը

Ալիևը, Էրդողանը և «Գորշ գայլերի» թև համարվող կուսակցության առաջնորդը կմասնակցեն Շուշիում դպրոցի հիմնարկեքի արարողությանը

Փետրվար 22,2021 14:07 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber . Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մասնակցելու են Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Շուշի քաղաքում դպրոցի հիմնարկեքի արարողությանը:

Այս մասին հայտնել է ԱՇԿ-ի նախագահի խորհրդական Զիյա Գունայդընը։

Նշենք, որ ավելի վաղ Բահչելին հայտնել էր Շուշիում «Գորշ գայլերի» միջոցներով դպրոց բացելու մտադրության մասին, որը ողջունել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: